WEB Ծրագրավորում

Դասընթացի յուրահատկությունները՝

 

ԵրԿՄԳՀԻ Ուսումնական կենտրոնը առաջարկում է մի քանի փուլերով իրականացվող Վեբ  ծրագրավորման դասընթացներ:Ուսանողներին հնարավորություն է ընդձեռնվում ստացած գիտելիքները կիրառել  պրակտիկ աշխատանքներում, դրանով իսկ հմտանալ, ստեղծել սեփական կայքերը և գումար վաստակել կատարած աշխատանքի համար:Դասընթացները անցկացվում են փորձառու մասնագետների կողմից:

Վեբ Ծրագրավորման դասընթացների շրջանակներում դուք կարող եք սովորել հետևյալ Ծրագրավորման լեզուները`

Դասընթացի ուսուցման պլան՝

 

2. CSS

Նախատեսված է վեբ-էջի արտաքին տեսքի նկարագրման  համար,կանոնավոր կամ ֆորմալ լեզու, միաժամանակ հանդիսանում է կայքի ձևավորման հարմար և ապահով միջոց: Օգտագործելով այս լեզվի միջոցները ստանում ենք վեբ-էջի այն տեսքը, որը օգտագործողը տեսնում է իր էկրանի վրա՝ էջը բեռնելիս:Լեզուն աշխատում է էջում ներկայացված տեքստի, գույների, դաշտերի, տողերի,բարձրության,լայնության, ֆոնային նկարների և այլնի հետ:

3. Dreamweaver CS5

Մասնագիտական մակարդակի վեբ-կայքերի մշակման համար նախատեսված ծրագիր,որի հնարարվորությունները օգտագործելով կարելի է մշակել ոչ միայն հասարակ էջեր, տեքստային ձևակերպում,գրաֆիկա և շարժապատկերներ, այլ նաև ստեղծել ֆորում, ինտերակտիվ տարրեր, ոճերի CSS աղյուսակ և ավարտել աշխատանքները կայքերի տեղադրմամբ:Այս հատվածում նախատեսված դասընթացները թույլ կտան ծանոթանալ ծրագրի հնարավորություններին՝ գործնականում կիրառելով դրանք:

4. HTML 5

Ստանդարտ լեզու, որը նախատեսված է վեբ-միջավայրում հիպերտեքստային փաստաթղթերի ստեղծման համար: Հիպերտեքստային նշման այս լեզվի հնարավորությունները թույլ են տալիս վեր-էջում ներկայացնել տեքստ,ձայնային ֆայլեր, վիդեո ֆայլեր և այլն:Կուրսի ընթացքում նախատատեսված տեսական և գործնական գիտելիքները թույլ կտան կայքերի մակետներ,մշակել դրանց համար հարմարավետ նավիգացիա, ստեղծել և օպտիմիզացնել կայքի գրաֆիկական տարրերը,տեղեկատվությունը ճշգրտորեն տեղադրել կայքում:

5. Javascript 

Օբյեկտ-կողմնորոշված լեզու է, որը նախատեսված է ինտերակտիվ վեբ-էջերի ստեղծման համար:Այս լեզվի միջոցները օգտագործելիս հնարավոր կլինի փոփոխել էջը՝ ավելացնելով տեքստ, փոխելով ոճերի տարրեր ու դարձնելով վեբ-էջը ինտերակտիվ:Դասերը անցկացվում են  շաբաթը 3 անգամ` 1.5ժամ տևողությամբ: Համապատասխան դասընթացի ավարտից հետո  հանձնելով քննություն ուսանողը ստանում է   ավարտական վկայական:

6. MySQL

Տվյալների բազայի ղեկավարման համակարգ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում պահապանել ծրագրի համար անհարժշետ ու ծրագրի կողմից օգտագործվող տեղեկատվությունը:Կուրսը իր մեջ ներառում է տեսակն և գործնական գիտելիքներ, որոնք կապված են MYSQL տվյալների բազայում տեղեկատվության պահպանման, վեբ-էջում տարբեր միջոցներով այդ տեղեկատվության ստացման, տվյալների բազային ուղղված հարցումների միջոցով տեղեկատվության փոփոխման ու հեռացման հետ: Իսկ գործնական խնդիրները հիմնականում կապված կլինեն հետևյալ հարցերի հետ. ապրանքների տեղեկատու, ֆորում, հարց-պատասխան, տվյալների մշակում կայքում:

7. PHP 5

Վեբ-ծրագրավորման ոլորտում սկրիպտային լեզուներից մեկն է , որը հնարավորություն է տալիս ստեղծել ֆունկցիոնալ կայքեր` շնորհիվ իր զարգացող ֆունկցիաների և օգտագործողի հետ ակտիվ փոխազդեցության: Տեսական գիտելիքների միջոցով ծանոթանալով լեզվի նշանակության հետ՝ գործնականում հնարավորություն ենք ուենալու աշխատել բազային գրադարանային ֆունկցիաների հետ, ստեղծել Վեբ-ծրագրեր հիմնվելով PHP-սկրիպտների վրա, օգտագործել տվյալների բազան՝ փոխազդելով PHP լեզվով գրված ծրագրերի հետ:

 

Գներ

Անվանում
Կուրսի տևողությունը
Գին - Խմբային
(1 ամիս)
Գին-Անահատական
(1 ամիս)
CSS
3 ամիս
25.000դրամ
40.000դրամ
Dreamweaver CS5
3 ամիս
25.000դրամ
40.000դրամ
HTML 5
3 ամիս
25.000դրամ
40.000դրամ
Javascript
3 ամիս
25.000դրամ
40.000դրամ
MySQL
3 ամիս
30.000դրամ
55.000դրամ
PHP 5
3 ամիս
30.000դրամ
55.000դրամ