Առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում “CISCO Systems” առաջատար ընկերության կողմից հիմնադրված «CISCO ցանցային ակադեմիա» («CISCO Networking Academy») ծրագրով դասընթացներ:
CISCO ակադեմիան հիմնվել է Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտի Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ: Ստեղծվել է ժամանակակից համակարգչային և ցանցային տեխնիկայով համալրված լսարան:
CISCO դասընթացները և քննություններն անընդհատ թարմացվում են և միշտ ժամանակին համընթաց են:
CISCO ակադեմիայի շրջանակներում մեր կողմից առաջարկվում են հետևյալ դասընթացները
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ (IT Essential),
- CCNA Բացահայտում (CCNA Discovery),
- CCNA Հետազոտություն (CCNA Exploration)
- CCNA Երթուղավորում և կոմուտացիա (CCNA Routing and Switching) :
IT Essentials (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ ) դասընթացն իր մեջ ներառում է.
Համակարգչի ապարատային և ծրագրային ապահովում (PC Hardware and Software), Ցանցային օպերացիոն համակարգեր (Network Operating Systems) բաժինները:
Ուսումնական դասընթացը տալիս է բազմակողմանի պատկերացում համակարգչի ապարատային ապահովման և օպերացիոն համակարգերի մասին: Դասընթացում ընդգրկված լաբորատոր աշխատանքների շնորհիվ ուսանողները կարող են տեղադրել օպերացիոն համակարգերը և ծրագրերը, ինչպես նաև վերացնել ապարատային և ծրագրային թերությունները
CCNA Բացահայտում (CCNA Discovery), CCNA Հետազոտություն (CCNA Exploration) և CCNA Routing and Switching դասընթացներից յուրաքանչյուրը բաղկացած է չորս բաժիններից, որոնք ավարտելուց հետո մասնակիցները ձեռք կբերեն ցանցային ոլորտում խորացված գիտելիքներ և պատրաստ կլինեն հանձնելու ավարտական Սերտիֆիկացման քննություն:
CCNA Discovery դասընթացը բաղկացած է`
Ցանցերի նախագծում մեծ և փոքր ձեռնարկություններում (Networking For Home And Small Businesses), Փոքր և միջին ձեռնարկությունների կամ ինտերնետ մատակարարող կազմակերպությունների աշխատանքը (Working at a Small-to-Medium Business or ISP), Երթուղավորումը և կոմուտացիան խոշոր կազմակերպություններում (Introducing Routing and Switching in the Enterprise), Քոմփյութերային ցանցերի նախագծում և ապահովում (Designing and supporting Computer Networks) բաժիններից:
CCNA Exploration դասընթացը բաղկացած է `
Ցանցային հիմունքներ (Network Fundamentals), Երթուղավորման արձանագրություններ և հասկացողություններ (Routing Protocols and Concepts), Լոկալ ցանցերի կոմուտացիան և անլար ցանցեր (LAN Switching and Wireless ) և Գլոբալ ցանցերի հասանելիություն (Accessing the WAN) բաժիններից:
CCNA Routing and Switching դասընթացը բաղկացած է `
Ներածություն (Introduction to Networks), Երթուղավորման և կոմուտացիայի հիմունքներ (Routing and Switching Essentials), Ցանցերի ընդլայնումը (Scaling Networks), և Ցանցերի կազմակերպումը (Connecting Networks) բաժիններից:
Windows Server
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել համակարգի բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, հասկանալ ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կառավարել ֆայլերը: Ստեղծել, փոփոխել և ջնջել ֆայլեր, կառավարել գործընթացները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ, հասկանալ ֆայլի համակարգը, իրականացնել հիմնական տեքստի մանիպուլյացիա, գրել պարզ սցենարներ, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Windows Server Համակարգը:
Linux
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել Լինուքս համակարգի բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, հասկանալ Լինուքսի ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կառավարել Լինուքսի ֆայլերը: Ստեղծել, փոփոխել և ջնջել ֆայլեր, կառավարել գործընթացները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ, հասկանալ ֆայլի համակարգը, իրականացնել հիմնական տեքստի մանիպուլյացիա, գրել պարզ սցենարներ, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:•Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Լինուքս ՕպերացիոնՀամակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է Լինուքսի կարևորագույն ասպեկտները, ինչպիսիք են Լինուքս Կերնել, Լինուքս գործընթացներ, ֆայլերի համակարգում և այլն:
Գներ
Գին - Խմբային | Գին-Անահատական |
||
---|---|---|---|
IT Essentials (Cisco) | |||
CCNA Discovery (Cisco) | |||
CCNA Exploration(Cisco) | |||
CCNA R&S (Cisco) | |||
Windows Server | |||
Linux |