Cisco ցանցային դասընթացներ

Առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում “CISCO Systems” առաջատար ընկերության կողմից հիմնադրված «CISCO ցանցային ակադեմիա» («CISCO Networking Academy») ծրագրով դասընթացներ:

CISCO ակադեմիան հիմնվել է Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտի Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ: Ստեղծվել է ժամանակակից համակարգչային և ցանցային տեխնիկայով համալրված լսարան:

CISCO դասընթացները և քննություններն անընդհատ թարմացվում են և միշտ ժամանակին համընթաց են:

CISCO ակադեմիայի շրջանակներում մեր կողմից առաջարկվում  են հետևյալ դասընթացները

  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ   (IT Essential),
  • CCNA Բացահայտում (CCNA Discovery),
  • CCNA Հետազոտություն (CCNA Exploration)
  • CCNA Երթուղավորում և կոմուտացիա (CCNA Routing and Switching) :

 

IT Essentials  (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ ) դասընթացն իր մեջ ներառում է.

Համակարգչի ապարատային և  ծրագրային ապահովում (PC Hardware and Software), Ցանցային օպերացիոն համակարգեր (Network Operating Systems) բաժինները:

Ուսումնական  դասընթացը տալիս է բազմակողմանի  պատկերացում  համակարգչի ապարատային ապահովման և օպերացիոն համակարգերի մասին: Դասընթացում ընդգրկված լաբորատոր աշխատանքների շնորհիվ ուսանողները կարող են տեղադրել օպերացիոն համակարգերը և ծրագրերը, ինչպես նաև վերացնել ապարատային և ծրագրային թերությունները

CCNA Բացահայտում (CCNA Discovery),  CCNA Հետազոտություն (CCNA Exploration) և CCNA Routing and Switching   դասընթացներից յուրաքանչյուրը բաղկացած է չորս բաժիններից, որոնք ավարտելուց հետո մասնակիցները ձեռք կբերեն ցանցային ոլորտում խորացված գիտելիքներ և պատրաստ կլինեն հանձնելու ավարտական Սերտիֆիկացման քննություն:

CCNA Discovery   դասընթացը բաղկացած է`

Ցանցերի նախագծում մեծ և փոքր ձեռնարկություններում (Networking For Home And Small Businesses), Փոքր և  միջին ձեռնարկությունների կամ ինտերնետ մատակարարող կազմակերպությունների աշխատանքը (Working at a Small-to-Medium Business or ISP), Երթուղավորումը և  կոմուտացիան խոշոր կազմակերպություններում (Introducing Routing and Switching in the Enterprise),  Քոմփյութերային ցանցերի նախագծում և ապահովում (Designing and supporting Computer Networks) բաժիններից:

CCNA Exploration  դասընթացը բաղկացած է `

Ցանցային հիմունքներ (Network Fundamentals), Երթուղավորման արձանագրություններ և հասկացողություններ (Routing Protocols and Concepts), Լոկալ ցանցերի կոմուտացիան և անլար ցանցեր  (LAN Switching and Wireless ) և Գլոբալ ցանցերի հասանելիություն (Accessing the WAN) բաժիններից:

CCNA Routing and Switching  դասընթացը բաղկացած է `

Ներածություն (Introduction to Networks), Երթուղավորման և կոմուտացիայի հիմունքներ (Routing and Switching Essentials), Ցանցերի ընդլայնումը (Scaling Networks), և Ցանցերի կազմակերպումը (Connecting Networks) բաժիններից:

Windows Server

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել  համակարգի բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, հասկանալ  ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կառավարել ֆայլերը: Ստեղծել, փոփոխել և ջնջել ֆայլեր, կառավարել գործընթացները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ, հասկանալ ֆայլի համակարգը, իրականացնել հիմնական տեքստի մանիպուլյացիա, գրել պարզ սցենարներ, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Windows Server Համակարգը:

Linux

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան օգտագործել Լինուքս համակարգի բաղադրիչները, աշխատել գրաֆիկական ինտերֆեյսի հետ, հասկանալ Լինուքսի ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունները, ինչպես նաև կառավարել Լինուքսի ֆայլերը: Ստեղծել, փոփոխել և ջնջել ֆայլեր, կառավարել գործընթացները, օգտագործել տարբեր հրամաններ, գործիքներ և ծառայություններ, հասկանալ ֆայլի համակարգը, իրականացնել հիմնական տեքստի մանիպուլյացիա, գրել պարզ սցենարներ, հասկանալ արխիվային ֆայլեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:•Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Լինուքս ՕպերացիոնՀամակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է Լինուքսի կարևորագույն ասպեկտները, ինչպիսիք են Լինուքս Կերնել, Լինուքս գործընթացներ, ֆայլերի համակարգում և այլն:

Գներ

Անվանում
Կուրսի տևողությունը
Գին - Խմբային
(1 ամիս)
Գին-Անահատական
(1 ամիս)
IT Essentials (Cisco)
2 ամիս
20.000դրամ
60.000դրամ
CCNA Discovery (Cisco)
4-8 ամիս
40.000դրամ
120.000դրամ
CCNA Exploration(Cisco)
4-8 ամիս
40.000դրամ
120.000դրամ
CCNA R&S (Cisco)
4-8 ամիս
40.000դրամ
120.000դրամ
Windows Server
4 ամիս
60.000դրամ
75.000դրամ
Linux
4 ամիս
60.000դրամ
80.000դրամ